Եվրոպա

Փարիզը ԵՄ-ի անունից խոստացել է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Փարիզը ԵՄ-ի անունից խոստացել է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կարծում է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չեն շեղի Եվրամիության ուշադրությունը Կիևին օգնություն ցուցաբերելուց։ «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մերձավոր Արևելքում անվերահսկելի և վտանգավոր ռազմական էսկալացիան մեզ չի շեղում Ուկրաինայից», - ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստից առաջ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է «մեծ վճռականությամբ ջանքեր գործադրել երկու ուղղությամբ»՝ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և ճնշում գործադրում Ռուսաստանի վրա։

Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մարտի 13-ին Փարիզում ընդունելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, նրան վստահեցրել է ինչպես ռազմական, այնպես էլ ֆինանսական աջակցության հարցում։

Բարոն նաև նշել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի փոխառություն հատկացնելու վերաբերյալ «համաձայնության հասնելու ջերմ ցանկությունը», որը, նրա խոսքով, կպաշտպանի Ուկրաինային բոլոր ֆինանսական դժվարություններից առաջիկա երկու տարվա ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում