Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է նոր հոգևոր առաջնորդի վիրավոր լինելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին լուրերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է նոր գերագույն առաջնորդը, ասել է․

«Նա վիրավոր է, բայց լավ է։ Չգիտեմ, թե երբ հանդես կգա առաջին ելույթով։ Առաջնորդության համար երեք կամ չորս անուն կար, բայց Փորձագետների ժողովի մեծամասնությունը նրան ընտրեց՝ համաձայն Սահմանադրության։ Սա ցույց է տալիս, որ մեր համակարգը չի կառավարվում մեկ մարդու կողմից»։

Այդուհանդերձ, չկան մանրամասներ, թե որ գործողության ժամանակ կամ երբ է տեղի ունեցել վիրավորումը։

Խոսելով հրադադարի նախապայմանների մասին՝ Բաղային նշել է, որ իրանական կողմը հիմա կենտրոնացած է երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության վրա։ Նա ընդգծել է, որ «ամբողջ ազգը վճռականորեն տրամադրված է պաշտպանել իրեն»։

Նոր գերագույն առաջնորդն Իրանի երկարամյա ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի որդին և իրավահաջորդն է։ Ալի Խամենեին սպանվել էր, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ էին հասցրել Իրանին։ Նրա հետ միասին սպանվել էին դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վնասվածքներից մահացել էր նաև այաթոլլայի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն:

56-ամյա Խամենեին նախկինում հազվադեպ է հանրությանը ներկայացել կամ ելույթ ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ, և դեռևս չի դիմել ազգին կամ գրավոր հայտարարություն չի արել մարտի 8-ին գերագույն առաջնորդ հռչակվելուց ի վեր։

Հայերեն Español Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար