Գերմանիան նավթ բաց կթողնի իր ռազմավարական պահուստներից

2 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ֆոնին նավթի գնի աճը զսպելու նպատակով Էներգետիկայի միջազգային գործակալությունը երկրներին հանձնարարել է, ընդհանուր առմամբ, 400 միլիոն բարել նավթ հանել իրենց ռազմավարական պահուստներից, ինչը ռեկորդային ծավալ է գործակալության պատմության ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ իր երկիրը կմասնակցի այս նախաձեռնությանը:

Էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հայտարարել է, որ Գերմանիան այս պահին նավթի պակաս չունի, սակայն կկատարի գործակալության պահանջը և իր ներդրումը կունենա այս նախաձեռնության մեջ: Նա նաև նշել է, որ պահուստներից նավթի բաց թողնման ամենամեծ ծավալը բաժին կընկնի ԱՄՆ-ին և Ճապոնիային: 

Ռայխեի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը նաև պլանավորում է սահմանափակել բենզինի գնի բարձրացումը բենզալցակայաններում:

Վերլուծաբանները նշել են, որ շատ կարևոր է, թե որքան կկազմի Էներգետիկայի միջազգային գործակալության կողմից բաց թողնվող նավթի օրական ծավալը։ Եթե առաջիկա ամսվա ընթացքում բաց թողնվի 100 միլիոն բարել նավթ, ապա օրական տեմպը կկազմի մոտ 3,3 միլիոն բարել, մինչդեռ Հորմուզի նեղուցի փակմամբ պայմանավորված՝ նավթի մատակարարումների խափանված ծավալը կազմում է օրական 20 միլիոն բարել:

Ավելի վաղ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել էին, որ Էներգետիկայի միջազգային գործակալության առաջարկել է ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից՝ նավթի գնի կտրուկ աճը զսպելու նպատակով: Կազմակերպության անդամ երկրներն ավելի քան 1,2 միլիարդ բարել նավթի ռազմավարական պաշարներ ունեն:

Ճապոնիան արդեն իսկ հայտարարել է, որ մարտի 16-ից կսկսի նավթ հանել ազգային պահուստներից: 

Իրան

Ճապոնիան կսկսի նավթ բաց թողնել ազգային պահուստներից

Հայերեն

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը