Իրան

Ճապոնիան կսկսի նավթ բաց թողնել ազգային պահուստներից

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան կսկսի նավթ բաց թողնել ազգային պահուստներից

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ երկիրը կսկսի նավթ բաց թողնել ազգային պահուստներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ դա տեղի կունենա մարտի 16-ից:

Այս որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին նավթի գնի աճի պատճառով:

Մեծ յոթնյակի երկրները նույնպես պատրաստակամություն են հայտնել Էներգետիկայի միջազգային գործակալության հետ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շուկաների վրա ճնշումը նվազեցնելու համար:

Ավելի վաղ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել էին, որ Էներգետիկայի միջազգային գործակալության առաջարկել է ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից՝ նավթի գնի կտրուկ աճը զսպելու նպատակով: Կազմակերպության անդամ երկրներն ավելի քան 1,2 միլիարդ բարել նավթի ռազմավարական պաշարներ ունեն:

Իսպանիայի էներգետիկայի նախարար Սառա Աագեսենը հայտնել է, որ իր երկիրն աջակցում է ռազմավարական պահուստներից նավթ հանելու՝ Էներգետիկայի միջազգային գործակալության առաջարկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում