ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է Իրանի միջուկային ներուժի կրճատման մասին

1 րոպեի ընթերցում

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի միջուկային ներուժը նվազել է, բայց չի սպառվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է LCI հեռուստաալիքի եթերում։

«Միջուկային ներուժն արդեն կրճատվել է»,- նկատել է Գրոսին՝ հավելելով, որ Իրանը դեռ պահպանում է միջուկային ներուժը և ունի հարստացված ուրանի պաշարներ։

ISNA լրատվական գործակալությունը մարտի 8-ին վկայակոչելով Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը՝ հայտնել էր, որ երկրի կենտրոնական մասում, Սպահան նահանգում, գտնվող միջուկային օբյեկտը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է, սակայն ռադիոակտիվ աղտոտվածության մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը մարտի 1-ին հարվածների երկու շարք է իրականացրել Նաթանզում գտնվող իրանական միջուկային օբյեկտին, որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը։ Ընդ որում, ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։

 

 

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին