IRIS Dena ֆրեգատի 84 նավաստիների մարմինները նույնականացվել են և շուտով կտեղափոխվեն Իրան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերի խոցած և խորտակած իրանական IRIS Dena ֆրեգատի 84 նավաստիների մարմինները նույնականացվել են ու կտեղափոխվեն հայրենիք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի բանակի ներկայացուցիչը։

«Ֆրեգատի 104 զոհված նավաստիներից 84-ի ինքնությունը պարզվել է․ արտաքին գործերի նախարարության ջանքերի և Շրի Լանկայի կառավարության համագործակցության շնորհիվ դրանք շուտով կտեղափոխվեն հայրենիք»,- նշված է Իրանի բանակի տարածած պաշտոնական հայտարարությունում, որը վկայակոչում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Մարտի 4-ին իրանական IRIS Dena ֆրեգատը ենթարկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարձակմանը և խորտակվել էր Շրի Լանկայի ափերի մոտ։ Վերջինիս ռազմածովային ուժերի ներկայացուցիչները փրկել են 32 մարդու՝ բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ջրից դուրս է բերվել 84 դի։ Նավի վրա եղած ևս 20 մարդ համարվում է անհետ կորած։

 

Հայերեն Français

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար