Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը և Քուվեյթը նավթի արդյունահանումը կրճատել են օրական 5,9-6,7 միլիոն բարելով. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքի երկրները շարունակում են կրճատել նավթի արդյունահանումը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության գրեթե լիակատար դադարեցման և պահեստարանների լցվելու ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

Մասնավորապես, ըստ գործակալության՝ Սաուդյան Արաբիան արդյունահանման ծավալները կրճատել է օրական 2-2,5 միլիոն բարելով, ԱՄԷ-ն՝ օրական 500-800 հազար բարելով, Քուվեյթը՝ օրական մոտավորապես 500 հազար բարելով, Իրաքը՝ օրական մոտավորապես 2,9 միլիոն բարելով։

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով 11:50-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 90,6 դոլար, ինչը 8,36 դոլարով (8,45%-ով) ցածր է նախորդ սակարկությունների փակման տվյալների համեմատությամբ:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարկություններում (NYMEX) Երևանի ժամանակով 11:50-ի դրությամբ նվազել է 8,09 դոլարով (8,5%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 86,68 դոլարի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավթի գինը նվազեցնելու նպատակով Վաշինգտոնը ժամանակավորապես կհրաժարվի որոշ երկրների նկատմամբ նավթի հետ կապված պատժամիջոցներից։

Իրան

ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի մի շարք երկրների նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցները

Հայերեն

Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները

Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին