Սպորտ

Սևանում ավարտվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

2 րոպեի ընթերցում

Սևանում ավարտվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում  ավարտվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  1-ն  տարիքային խմբի խաղերը, որին մասնակցում են 5-6-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական թիմերը, անցկացվել է Սևանի Ն․ Դագարյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում։ 1-ին տեղը գրավել է Սևանի Մ․ Մաշտոցի անվան հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Սևանի թիվ 5 միջնակարգ, 3-րդ տեղը՝ Սևանի թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը։

2-րդ տարիքային խմբի մարզային փուլի խաղերը, որին մասնակցում են 7-9-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական թիմերը,  անցկացվել  են Սևանի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ էլ կրկին 1-ին տեղում է եղել  Մ․Մաշտոցի անվան  թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը գրավել է  Վարսերի Ռ․Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։  3-րդ տեղում է  Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը։

Փաստորեն, «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլին մասնակցելու իրավուն նվաճեցին Սևանի Մ․ Մաշտոցի անվան հիմնական դպրոցի ավագ ու կրտսեր տարիքային խմբերի թիմերը։  

Երկու տարիքային խմբերում 1-ից- 3-րդ տեղ գրաված թիմերը արժանացել են  ՀՀ ԿԳՄՍ նախարարության  հավաստագրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում