Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Կիպրոս՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով կղզու անվտանգության շուրջ մտահոգությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Նա այնտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա։ Մարտի 2-ին Կիպրոսի Ակրոտիրիի բրիտանական ռազմակայանը անօդաչու թռչող սարքի հարձակման էր ենթարկվել, պատճառվել էր նյութական վնաս։ Այս միջադեպից հետո եվրոպական մի քանի երկիր հայտարարել են Կիպրոս ռազմանավեր ուղարկելու մասին՝ կղզին պաշտպանելու համար։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր երկրի առնչությունը Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա հարձակմանը։

Թուրքիա

Իրանի ԱԳՆ-ն հերքել է երկրի առնչությունը Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա գրոհներին

Կիպրոսի նախագահ Քրիստոդուլիդեսն էլ հայտարարել է, որ երկիրը չի ներքաշվի որևէ ռազմական գործողության մեջ՝ կապված Իրանի շուրջ հակամարտության հետ, այլ կկենտրոնանա իր հումանիտար դերի վրա։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ Կիպրոսում Մակրոնը նաև հայտարարել է Կարմիր ծով երկու ֆրեգատ ուղարկելու մասին՝ որպես 2024 թվականին Եվրամիության մեկնարկած «Վահաններ» գործողության մի մաս, որի առաքելությունն էր Կարմիր ծովում միջազգային նավագնացության պաշտպանությունը Եմենի հութիների հարձակումներից։

«Մենք զուտ պաշտպանական, զուտ ուղեկցող առաքելություն ստեղծելու գործընթացում ենք, որը պետք է պատրաստվի ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական երկրների հետ համատեղ», - ասել է Մակրոնը։

Հայերեն Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր