Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը Դոնեցկում գարնանային հարձակման են պատրաստվում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը Դոնեցկում գարնանային հարձակման են պատրաստվում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի մարզ և հայտարարել, որ ռուսական զորքերը գարնանն այնտեղ նոր հարձակում են նախապատրաստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է Դոնեցկի մարզի Դրուժկովկա քաղաքում՝ սիրահարների հուշարձանի մոտ։

Ուկրաինայի նախագահն իր տեսանյութում շնորհակալություն է հայտնել տարածքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումներին։ 

Նա նշել է, որ ռուսները չեն հրաժարվել պատերազմից, և Դոնեցկում գարնանը հարձակում են նախապատրաստում։ Զելենսկին կարևորել է, որ ուկրաինական զորքերի դիրքերը մնան ամուր՝ ստանալով բավարար մատակարարումներ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում