Ռուսաստան

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակման երկրորդ փուլի ավարտի մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակման երկրորդ փուլի ավարտի մասին

Ռուսաստանը և Ուկրաինան մարտի 6-ին 300-ական ռազմագերու են փոխանակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ռուսաստանի գերությունից տուն է վերադառնում ևս 300 ուկրաինացի պաշտպան։ Այսօր նաև հաջողվել է տուն վերադարձնել երկու ուկրաինացի քաղաքացիական անձի», - հայտարարել է Զելենսկին։

 «Նրանց մեծ մասը գերության մեջ էր ավելի քան մեկ տարի, որոշները՝ 2022 թվականից», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Մարտի 6-ին ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր գերությունից 300 ռուսաստանցի զինծառայողի վերադարձի մասին, որի դիմաց Ռուսաստանը վերադարձրել էր 300 ուկրաինացի ռազմագերու։

Մարտի 5-ի կողմերը փոխանակել են 200-ական ռազմագերու։

Փոխանակման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Ժնևում եռակողմ բանակցությունների ժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա երկու օրվա ընթացքում՝ «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում