Սպորտ

ԿԳՄՍ-ն ներկայացրել է 2025 թվականի լավագույն մարզը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ-ն ներկայացրել է 2025 թվականի լավագույն մարզը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թվականի արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:

Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն, հանրակրթական դպրոցներում գործող «Ֆիզկուլտուրա» առարկայի և սպորտի ոլորտի ուսումնական խմբակների թիվ և այլն։

Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ստանում են համապատասխանաբար 8 մլն ՀՀ դրամ, 5 մլն ՀՀ դրամ և 3 մլն ՀՀ դրամ մարզագույք: Մարզագույքի ցանկը և ստացող կազմակերպությունը ներկայացնում են սանդղակում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում