Եվրոպա

Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս

1 րոպեի ընթերցում

Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս

Իտալիան, միանալով Իսպանիային, Ֆրանսիային և Նիդեռլանդներին, առաջիկա օրերին ռազմածովային միջոցներ կուղարկի Կիպրոսը պաշտպանելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այս մասին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն։

Նա նշել է, որ Իտալիան պետք է արձագանքի կարիքի մեջ գտնվող բարեկամ երկրների խնդրանքներին։ «Մենք մտադիր ենք Մերձավոր Արևելքում տեղակայել բազմաբնույթ սարքավորում՝ հակաօդային և հակահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգերով»,- հայտարարել է նա։

Մարտի 2-ին՝ կեսգիշերից անմիջապես հետո ԱԹՍ-ն հարվածել էր Կիպրոսում բրիտանական ռազմաբազային։ Հարվածի հետևանքով զոհեր չէին գրանցվել։ Կան հաղորդումներ այն մասին, որ ԱԹՍ-ն արձակվել է Լիբանանից։

Հետագա օրերի ընթացքում բրիտանական ռազմանավերը որսացել էին մի քանի այլ ԱԹՍ-ներ։

Բրիտանական BBC-ն հայտնել է, որ մարտի 5-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին կմեկնի Կիպրոս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում