Հրաժարվեցինք անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն այսօր ունի խաղաղություն, և, եթե ինքն իր խաղաղության երաշխավորը չլինի, ոչ ոք չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Մենք այսօր ունենք խաղաղություն: Եվ մենք հասկացել ենք մի բան, որ, եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետև մեր խաղաղությունը միայն մեզ է պետք, ուրիշ ոչ մեկի մեր խաղաղությունն առնվազն ավելի շատ պետք չէ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկումներին՝ նա ասաց՝ մի քանի տարի առաջ ՀՀ-ն ուներ անվտանգության երաշխավոր՝ գրած թղթի վրա: «Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն: Այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»,-նշեց վարչապետը:

Ըստ նրա՝ փոփոխվող աշխարհում ով չի փոխվում, արժանանալու է դինոզավրերի ճակատագրին: Վարչապետը չբացառեց, որ 6 ամսվա, 6 ժամվա ընթացքում իրադրությունը կարող է այնպես փոխվել, որ շատ գնահատականներ ՀՀ-ն վերափոխի:

«Այն երկրները, որոնք այդպիսին չեն, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»,-շեշտեց Փաշինյանը:

 

 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել