Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցությունը խորանում է և զարգանում. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել  է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը։ Եվ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են, միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են։ Եվ սա շատ կարևոր արտահայտություն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում տնտեսության ոլորտում»,- նշել է վարչապետը։

Վարչապետը նշել է, որ մարտի 4-ին կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ «Մեր ընկալումն ուժեղանում է առ այն, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է։ Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել , որ մենք քննարկեցինք և՛ տնտեսական, և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր՝  նաև տեսնելու համար, թե որտեղ է, որ մենք ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը եղել է, կա և մնում է շատ ակտիվ, նույնը կարելի է ասել նաև տնտեսական համագործակցության մասին։ Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝  կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղություններով կողմերը կարող են համագործակցել մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար։

«Եվ, իհարկե, նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, նրանց որպիսությունը հարցնելը և, իհարկե, նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, ջերմ ընդունելության համար։ Ամեն անգամ այս հանդիպումներից հետո առաջին բանը, որ մենք մտածում ենք, այն է, թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը։ Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել էև արդյունավետ է դարձել»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները