Զելենսկին ԱՄԷ-ին օգնություն է առաջարկել իրանական օդային հարվածներից պաշտպանվելու համար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին առաջարկել է օգնել իրանական օդային հարձակումներից պաշտպանվելու գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում։

Զելենսկին X հարթակում գրել է, որ Նահյանի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ըստ Զելենսկու՝ Նահյանն իրեն հայտնել է, որ Իրանը թիրախավորում է «ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ, նույնիսկ մզկիթներ»։

«Մենք քննարկեցինք, թե ինչպես մենք կարող ենք օգնել այս իրավիճակում և աջակցել կյանքերի պաշտպանության գործում։ Մենք համաձայնության եկանք, որ մեր թիմերը կաշխատեն այս հարցի շուրջ», - գրել է Ուկրաինայի նախագահը։  

The Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 1-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ուկրաինացի և բրիտանացի փորձագետները համատեղ կաշխատեն՝ օգնելու Մերձավոր Արևելքի երկրներին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով