Իսրայելում Իրանի հետ հակամարտության հետևանքով ավելի քան 1000 մարդ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 289 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նախարարության տեղեկացմամբ՝ փետրվարի 28-ին մարտական ​​գործողությունների սկսվելուց ի վեր հիվանդանոցներ է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 1050 մարդ։

Զոհերի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Նախկինում հրապարակվել էր տեղեկություն Իսրայելում գրանցված առնվազն 10 զոհի մասին։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Մինչ այժմ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի ինը երկրի՝ Բահրեյնին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Օմանին, Կատարին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Իրանական անօդաչու թռչող սարքը նաև հարվածել է Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի ռազմական բազային։

Իրանի ԱԳ նախարարը հարվածները որակել է որպես «օրինական արձագանք ագրեսիայի աղբյուրին և ծագմանը»՝ հավելելով, որ Իրանի հարվածները չպետք է մեկնաբանվեն որպես այդ երկրների վրա հարձակում։

Հայերեն

Իրանը հերքել է առնչությունը Քուվեյթի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը՝ դա համարելով պատերազմ սկսելու համար մշակված սցենար

Իմ «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել էր անսպասելի հարձակման. Դենիս Ջորկաեֆի հայտարարությունը

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին