Մերձավոր Արևելք

ԱԹՍ-ն հարվածել է Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության գործարանին

1 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ն հարվածել է Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության գործարանին

Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկան՝ Aramco-ն, անօդաչու թռչող սարքի հարվածից հետո փակել է Ռաս Տանուրայում իր նավթավերամշակման գործարանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին աղբյուրը հայտնել է Reuters-ին՝ ավելացնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

Պարսից ծոցի ափին գտնվող Ռաս Տանուրայի համալիրը Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ օրական 550,000 բարել հզորությամբ և ծառայում է որպես սաուդյան նավթի արտահանման հիմնական տերմինալ։

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից սկսված հարձակումներից հետո Իրանը հայտարարել է, որ պատասխանելու է՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին։ Արդեն իսկ հարվածներ են հասվել Քուվեյթում, Կատարում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Օմանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում