Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի մահվան մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի մահվան մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ  Ալի Խամենեին մահացել է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին գրել է Truth Social-ի իր էջում։

«Նա չկարողացավ խուսափել մեր հետախուզությունից և հետևելու համար նախատեսված բարձր տեխնոլոգիական համակարգերից։ Իսրայելի հետ համագործակցության շնորհիվ նա և մահացած մյուս ղեկավարները ոչինչ չէին կարող անել։ Սա Իրանի ժողովրդի համար ամենամեծ հնարավորությունն է՝ վերադարձնելու իրենց երկիրը։ Մենք լսում ենք, որ նրանց ԻՀՊԿ-ի, զինվորականների և այլ անվտանգության ու ոստիկանական ուժերի շատ անդամներ այլևս չեն ցանկանում կռվել և մեզանից անձեռնմխելիություն են ակնկալում։ Ինչպես ասացի երեկ երեկոյան. «Հիմա նրանք կարող են անձեռնմխելիություն ունենալ, եթե ուշացնեն, միայն մահ կստանան»։ Հուսով եմ, որ ԻՀՊԿ-ն և ոստիկանությունը խաղաղ կերպով կմիավորվեն Իրանի հայրենասերների հետ և կաշխատեն միասին որպես մեկ միավոր՝ երկրին վերադարձնելու այն մեծությունը, որին այն արժանի է։ Այդ գործընթացը շուտով պետք է սկսվի, քանի որ երկիրը ընդամենը մեկ օրում խիստ ավերվել է։ Սակայն ծանր և կետային ռմբակոծությունները կշարունակվեն՝ անխափան ամբողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում և, անշուշտ, ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու մեր նպատակին հասնելու համար»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդը սպանվել է Իսրայելի հարվածների հետևանքով, իրանական լրատվամիջոցները, սակայն, հերքել էին այդ լուրը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում