Իրան

ԻՀՊԿ-ն հաստատել է Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հաստատել է Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու տեղեկությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հաստատել է Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածների առաջին ալիքի մասին լուրերը։

«Թեհրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի դեմ ագրեսիայի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Իրանը տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի դեմ Իսրայելի հարվածների։

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ևս մասնակցում է Իրանի դեմ գործողությանը՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով Ւրանի դեմ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում