Գյումրիի տնակներում բնակվողներին տրամադրվել է էկոլոգիապես մաքուր վառելանյութ

1 րոպեի ընթերցում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կարիտաս Ֆորարլբերգի» ֆինանսավորմամբ և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացրել է հերթական սոցիալական նախաձեռնությունը: Գյումրիի տնակային ավաններում բնակվող ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է բրիկետ (վառելանյութ)։

Վառելանյութի բաշխումն իրականացվել է Գյումրիի քաղաքապետարանի տրամադրած ցուցակների հիման վրա: Բրիկետների՝ Բասեն բնակավայրից Գյումրի տեղափոխման աշխատանքները ևս ապահովել է քաղաքապետարանը։ Աջակցություն են ստացել «Վարդ բաղ» թաղամասի հանրակացարանի, Անտառավան 26 վթարային շենքի, ինչպես նաև Սևյան և Ղանդիլյան փողոցների տնակային ավանների բնակիչները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական Կարիտաս»-ի ինժեներ Էդգար Հակոբյանը կարևորել է նախաձեռնության երկակի նշանակությունը՝ նշելով, որ այս ծրագրով երկու կարևոր հարց են լուծում. նախ՝ տնակներում կամ ժամանակավոր կացարաններում բնակվող համաքաղաքացիների ջեռուցման խնդիրն է թեթևանում, և երկրորդ՝ օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուր վառելիք։

Արդեն բաշխվել է 8 տոննա բրիկետ, իսկ մնացած 2 տոննան շահառուներին կհասնի առաջիկա օրերին։

Հայերեն

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը