ՀԷՑ-ի երկու սպասարկման սրահներ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններից կտեղափոխվեն նոր հասցեներ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին ՀԷՑ-ի գործող երկու սպասարկման սրահներ «Տաշիր» եւ «Ռիո» առեւտրի կենտրոններից կտեղափոխվեն դրանց անմիջական հարեւանությամբ տեղակայված երկու նոր հասցեներ՝ Երվանդ Քոչարի 19/19 և Հրաչյա Քոչարի 13Ա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Տարիներ ի վեր ՀԷՑ-ը «Տաշիր» առևտրի կենտրոնում տեղակայված իր սպասարկման սրահի վարձակալության համար վճարել է իր իսկ սեփականատերերին ամսական 2.184.550 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ): Մոտակայքում վարձակալած նոր տարածքի համար այսուհետ ՀԷՑ-ը կվճարի ամսական ընդամենը 666.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

«Ռիո» առևտրի կենտրոնում ՀԷՑ-ի սրահն իր իսկ սեփականատերերից վարձակալված է ամսական 2.564.000 ՀՀ դրամով (հարկերը ներառյալ), այսուհետ նույն ծառայությունները կմատուցվեն մոտակայքում տեղակայված՝ ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող վարչական շենքի տարածքում, որի համար ՀԷՑ-ն այլեւս որեւէ վճարում չի կատարի»,– գրել է Ռոմանոս Պետրոսյանն՝ ընդգծելով, որ միայն այս երկու որոշումների արդյունքում ՀԷՑ-ում կխնայվի տարեկան լրացուցիչ շուրջ 49 մլն ՀՀ դրամի միջոցներ։

Հայերեն

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA