Հունգարիան և Սլովակիան սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները

2 րոպեի ընթերցում

Հունգարիան և Սլովակիան փետրվարի 25-ին Եվրահանձնաժողովում նավթին նվիրված նիստում հայտարարել են, որ արդեն սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները՝ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցման ֆոնին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը։

«Ե՛վ Հունգարիան, և՛ Սլովակիան հաստատել են, որ սկսել են բաց թողնել իրենց պահուստային նավթը։ Այդ պաշարները պահվում են բոլոր անդամ պետությունների կողմից, հատկապես նման իրավիճակները հաղթահարելու համար», - ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված իրադրությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պաշարները երկրներին պետք է որ բավականացնեն 90 օր։

Սլովակիան փետրվարի 24-ից դադարեցրել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։

Եվրոպա

Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները

Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան դադարեցրել են Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումները։ Երկու երկրները Կիևին մեղադրում են ռուսական հարվածներից վնասված խողովակաշարի վերանորոգումը քաղաքական պատճառներով դիտավորյալ հետաձգելու համար։ «Դրուժբա»-ով նավթի տարանցումը դադարեցնելու պատճառով Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ինչպես նաև Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։  

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը