Կարեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզային գրադարան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզային գրադարան՝ աշխատակազմին փոխանցելով գրքերի փոքրիկ կապոց՝ իր համեստ ներդրումն ունենալով գրադարանային ֆոնդի համալրման գործում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այցի ընթացքում մարզպետը շփվել է գրադարանի աշխատակիցների և ընթերցասեր երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ընթերցած գրքերի ցանկով։ Այնուհետ գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը մարզպետին է ներկայացրել այս տարվա ընթացքում իրականացված միջոցառումների ցանկը, ապագա միջոցառումների բովանդակությունն ու ժամանակացույցը, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված առաջնահերթ խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են շենքային տարածքի ավելացմանը։

Կարեն Սարգսյանը, կարևորելով մարզային գրադարանի դերը գրական-մշակութային արժեքների պաշտպանության ու զարգացման գործում, նշեց, որ համատեղ ու համագործակցված քայլերով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն իր հնարավորության սահմաններում կփորձի հասնել գրադարանում առկա խնդիրների կարգավորմանը։ 

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ