Եվրոպա

Պեսկովը վտանգավոր է համարել հետախուզության տեղեկատվությունը Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին

1 րոպեի ընթերցում

Պեսկովը վտանգավոր է համարել հետախուզության տեղեկատվությունը Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին

Լոնդոնի և Փարիզի կողմից Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է և հաշվի կառնվի Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա միջազգային իրավունքի համապատասխան ակտերի բոլոր նորմերի ու սկզբունքների բացարձակ աղաղակող խախտում է։ Անշուշտ, մենք այս տեղեկատվությանը ուշադրություն կդարձնենք և հաշվի կառնենք շարունակվող բանակցությունների ընթացքում, քանի որ դա հնարավոր չափազանց վտանգավոր տեղեկատվություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱՀԾ-ն հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Կիևին միջուկային զենք և դրանց առաքման միջոցներ տրամադրել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում