Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքի 80%-ը պաշտպանված չէ բալիստիկ հրթիռներից

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի մեծ մասը մնում է առանց բալիստիկ հրթիռները որսալու ունակ հակաօդային պաշտպանության համակարգերի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գերմանական Tagesschau հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։

Զելենսկու խոսքով՝ ՀՕՊ-ի վերաբերյալ իր նախորդ հայտարարությունները ոչ թե քննադատություն էին իր գործընկերների նկատմամբ, այլ իրական իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու փորձ։

«Ես չեմ խոսի, թե որտեղ են գտնվում մեր Patriot համակարգերը։ Սակայն մեր երկրի 80%-ը չունի նման հակահրթիռային համակարգեր», - հայտարարել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան շարունակում է փնտրել հնարավորություններ պաշտպանությունն ամրապնդելու համար՝ հավելելով, որ նույնիսկ բավարար համակարգերի բացակայության դեպքում Կիևը համագործակցում է իր գործընկերների հետ՝ դրանց գնումը ֆինանսավորելու համար։

«Նույնիսկ եթե նրանք մեզ չտրամադրեն համակարգեր, մենք մեր գործընկերների հետ միասին գտել ենք դրանց համար միջոցներ», - ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ անձամբ բանակցություններ է վարել Գերմանիայի, Նորվեգիայի, Հյուսիսային Եվրոպայի երկրների և Կանադայի ներկայացուցիչների հետ՝ շեշտելով, որ ՀՕՊ համակարգերը չափազանց թանկ են։

«Դրանք արժեն 1,5-ից 2 միլիարդ (դոլար) մեկ համակարգի համար։ Իսկ մեկ հրթիռն արժե 2-ից 3 միլիոն (դոլար)», - պարզաբանել է նա։

Զելենսկին հայտարարել է, որ համաձայնել է լրացուցիչ միջոցներ հատկացնել այդ նպատակների համար։

Ավելի վաղ Ուկրաինան կոչ էր արել եվրոպական երկրներին միավորել իրենց տեխնոլոգիական ջանքերը՝ բալիստիկ հրթիռների դեմ նոր հակազդեցություններ ստեղծելու համար։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում