Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է շուրջ 300 սուբյեկտ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 240 ընկերություն, 50 նավ և 7 ֆիզիկական անձի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Պատժամիջոցներն ընդունվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման 4-րդ տարելիցի կապակցությամբ։

Ցանկում հայտնվել են ընկերություններ և անձինք, որոնք աջակցում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտին, նավեր, որոնք ներգրավված են եղել դեպի երրորդ երկրներ ռուսական նավթի և հեղուկացված բնական գազի տեղափոխման գործում, Ռուսաստանի ֆինանսական ոլորտի հետ կապված ընկերություններ, Ռուսաստանի պաշտպանության ոլորտի հետ կապված ընկերություններ և անձինք։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև վրացական «Իմեդի» և «Պոստիվի» հեռուստաալիքները՝ ռուսական ապատեղեկատվության տարածման գործում իրենց դերի համար:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը