Եվրոպա

Ֆոն դեր Լայենն այցելել է Կիև՝ Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցին

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենն այցելել է Կիև՝ Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև՝ նշելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունների չորրորդ տարելիցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Սա նրա 10-րդ այցն է Կիև 2022 թ. փետրվարի 24-ից ի վեր։ Պաշտոնյան նշել է, որ իր այցի նպատակն է վերահաստատել, որ Եվրոպան անսասան կերպով կանգնած է Ուկրաինայի կողքին՝ աջակցելով ֆինանսապես, ռազմական օգնությամբ, ինչպես նաև «ընդգծելու Եվրոպայի հանձնառությունն Ուկրաինայի արդար պայքարին»։

Գրառման մեջ ֆոն դեր Լայենն ուղերձ է հղել ինչպես ուկրաինացի ժողովրդին այնպես էլ Մոսկվային՝ շեշտելով, որ ԵՄ-ն չի նահանջի, մինչև խաղաղություն չհաստատվի։    

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում