Եվրոպա

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական՝ 20-րդ փաթեթը պատրաստ է և ապագայում կհաստատվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստին ժամանելիս։

«Պատժամիջոցների 20-րդ փաթեթը պատրաստ է։ Հարցն այն չէ, թե արդյոք այն կհաստատվի։ Այն հաստատվելու է. դրանում կարելի է վստահ լինել։ Հարցն այն է, թե երբ այն կհաստատվի։ Եվ  այս տեսանկյունից (խմբ.՝ ԵՄ անդամ պետություններից) յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտավորությունները», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Բարոն հավելել է, որ փետրվարի 24-ին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման 4-րդ տարելիցին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կհավաքի «կամեցողների կոալիցիան»՝ «ավելի քան 30 երկրի կողմից իրականացվող պատմական աշխատանքը փոքր-ինչ առաջ մղելու համար»։

Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նիստին ժամանելիս ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ նախարարները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, սակայն Հունգարիայի դիրքորոշման պատճառով փաթեթը փետրվարի 23-ին, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում