Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումը սիրիական Հասաքեի շրջանում գտնվող ԱՄՆ ամենամեծ Կասրաք ռազմաբազայից։ Ակնկալվում է, որ այս գործընթացը կտևի մի քանի շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հեռուստաընկերության թղթակիցը նշել է, զորքերը դուրս են բերվում ռազմաբազայից և ուղևորվում դեպի Իրաքյան Քուրդիստան։ Նա հավելել է, որ առաջին փուլով տասնյակ ռազմական մեքենաներ՝ բեռնված տեխնիկայով և զինվորներով, Հասաքեի շրջանի աշ-Շադդադի բազայից և Դեյր էզ-Զորի նահանգի ալ-Օմար դաշտից վերջերս տեղափոխվել են Կասրաք՝ գործողության մեկնարկի նախապատրաստման համար։

ԱՄՆ ուժերը դադարեցրել են իրենց ներկայությունն աշ-Շադդադիում ավելի քան 10 օր տևած դուրսբերման գործողությունից հետո, այնուհետև սիրիական բանակը պաշտոնապես ստանձնել է բազայի վերահսկողությունը՝ Վաշինգտոնի հետ անմիջական համակարգումից հետո։

Աշ-Շադդադիից, իսկ ավելի վաղ՝ Հորդանանի և Իրաքի հետ սահմանի մոտակայքում գտնվող աթ-Թանֆից ԱՄՆ ուժերի դուրսբերմամբ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիոն ուժերը մնում են միայն մեկ բազայում՝ Խարաբ ալ-Ջիրում, որը գտնվում է Հասաքեի նահանգի հյուսիսարևելյան հատվածում՝ Ռմիլան քաղաքի մոտ։

ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հաստատել են, որ Վաշինգտոնը պլանավորում է իր մոտ 1000 զինծառայողներին դուրս բերել Սիրիայի տարածքից։

Աշխարհ

Սիրիական ուժերը վերահսկողություն են հաստատել նախկինում ամերիկյան զորքերի զբաղեցրած աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան