Զելենսկին մեղադրել է Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ՝ նշելով, որ դրան պատասխանելու միակ տարբերակը ռազմական ու տնտեսական ճնշումը մեծացնելն է, ինչը կարող է ստիպել ռուսական կողմին հետքայլ անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է BBC-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ դեմ է Պուտինի պահանջների կատարմանը, մասնավորապես՝ ուկրաինական զորքերը ռազմավարական շրջաններից դուրս բերելու պահանջին։

«Այսօր Պուտինին կանգնեցնելը, Ուկրաինան օկուպացնելու գործում նրան խոչընդոտելն աշխարհի հաղթանակն է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա պնդել է, որ ուկրաինական բոլոր տարածքները հետ բերելը միայն ժամանակի հարց է։ «Եթե դա անենք այսօր, դա կնշանակի կորցնել մեծ թվով մարդկանց, միլիոնավոր մարդկանց, քանի որ մյուս բանակն ավելի մեծ է։ Մենք հասկանում ենք այդ քայլերի արժեքը։ Բացի այդ, մենք նաև չունենք համապատասխան քանակի զենք։ Դա արդեն կախված է ոչ միայն մեզնից, այլև մեր գործընկերներից»,- հայտարարել է Զելենսկին։

Նա տեղեկացրել է, որ դեռևս չի որոշել՝ կրկին կառաջադրվի նախագահական ընտրություններում, թե ոչ։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2024 թվականին, բայց դրանք անհնար դարձան, քանի որ օրենքն արգելում է քվեարկել ռազմական դրության ժամանակ, որը մտցվել էր Ռուսաստանի հարձակումից հետո։

Զելենսկիի խոսքով՝ ընտրությունների անցկացումը տեխնիկապես հնարավոր է, եթե Ուկրաինան ժամանակ ունենա համապատասխան փոփոխություններ կատարել իր օրենքներում։ Բայց նախ, նախագահի խոսքով, Ուկրաինան պետք է ստանա անվտանգության երաշխիքներ։

Հայերեն Русский

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում