Լոնդոնը թույլ չի տվել Վաշինգտոնին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու համար. The Times

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան արգելափակել է ԱՄՆ-ի կողմից Թագավորական ռազմաօդային ուժերի բազաների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times-ը։

Թերթի տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Լոնդոնը թույլ չի տա օգտագործել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու և Անգլիայի Ֆեյրֆորդի բազաները, որտեղ կանոնավորապես տեղակայվում են ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ։

Ըստ Լոնդոնի և Վաշինգտոնի միջև վաղուց գործող համաձայնագրերի՝ այս բազաները կարող են օգտագործվել երրորդ երկրների դեմ ռազմական գործողությունների համար, եթե դա նախօրոք համաձայնեցվի Միացյալ Թագավորության կառավարության հետ։

Բրիտանական օբյեկտների օգտագործման շուրջ անհամաձայնությունները պառճառ են դարձել, որ ԱՄՆ նախագահը հրաժարվի աջակցել գործարքին՝ կապված Չագոս արշիպելագի հետ, որի կազմի մեջ է մտնում Դիեգո Գարսիա կղզին, նշում է The Times-ը։

Թրամփը փետրվարի 18-ին կրկին հայտարարել է բրիտանացիների կողմից Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագի Դիեգո Գարսիա կղզու ռազմաբազայի նկատմամբ լիակատար վերահսկողությունը պահպանելու կարևորության մասին՝ նշելով, որ այն կարող է Վաշինգտոնին անհրաժեշտ լինել Իրանի դեմ հարվածների համար։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Բրիտանիային կոչ է արել չհրաժարվել Դիեգո Գարսիա կղզուց. այն կարող է անհրաժեշտ լինել Իրանին հարվածների համար

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս