ԱՄՆ-ն Սիրիայից իր ամբողջ զորքը դուրս կբերի երկու ամսվա ընթացքում. WSJ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պլանավորում է Սիրիայից դուրս բերել բոլոր ամերիկացի զինծառայողներին՝ մոտավորապես 1000 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրների։

Թերթի զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինվորականները Սիրիան կլքեն առաջիկա երկու ամսվա ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան ալ-Հասաքեի նահանգում գտնվող իրենց գլխավոր ալ-Շադադի բազայից։ Օբյեկտը զբաղեցրել է սիրիական բանակը. բազայի նկատմամբ վերահսկողության փոխանցումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի հետ համակարգված։

Նաև անցյալ շաբաթ ամերիկացիները դուրս են եկել Սիրիայի հարավում գտնվող աթ-Թանֆ բազայից։

Աշխարհ

Սիրիական ուժերը վերահսկողություն են հաստատել նախկինում ամերիկյան զորքերի զբաղեցրած աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ

2025 թ. ապրիլին The New York Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն սկսել է կրճատել Սիրիայում իր զորակազմի թվաքանակը։ Զինվորականները պլանավորում էին փակել երկրի հյուսիս-արևելքում գտնվող ութ բազաներից երեքը՝ զորքերի թիվը 2000-ից կրճատելով մինչև 1400։ Միևնույն ժամանակ, տեղում գտնվող ամերիկյան հրամանատարությունը խորհուրդ է տվել «Սիրիայում թողնել առնվազն 500 ամերիկացի զինվորական»։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան