Մահացել է օսկարակիր դերասան Ռոբերտ Դյուվալը
1 րոպեի ընթերցում

Ամերիկյան օսկարակիր դերասան Ռոբերտ Դյուվալը, որը հայտնի է «Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա» և տասնյակ այլ ֆիլմերում մարմնավորած կերպարների համար, մահացել է 95 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Դյուվալը մահացել է փետրվարի 15-ին, Վիրջինիայում գտնվող իր տանը։
Ռոբերտ Դյուվալը վեց անգամ ներկայացվել է «Օսկարի», ստացել է 1 «Օսկար» «Լավագույն դերասան» անվանակարգում` «Նուրբ գթասրտություն» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
Նա նաև արժանացել է 2 «Էմմի» մրցանակի, 4 «Ոսկե գլոբուսի»։