Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժություններ՝ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մեկնարկել է «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» ռազմածովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճի ֆոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրանական SNN գործակալությունը նշում է, որ զորավարժությունների ժամանակ կանցկացվի ԻՀՊԿ-ի ստորաբաժանումների պատրաստվածության ստուգում, կմշակվեն ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների սցենարները Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության սպառնալիքներին հակազդելու գործում, ինչպես նաև իրանցի զինվորականների «արագ, վճռական ու բազմակողմ հակազդման» հարցերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին շուտով Մերձավոր Արևելք կուղարկվի ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիր խումբը։ Նա ընդգծել էր, որ դա անհրաժեշտ է այն դեպքում, եթե չհաջողվի Թեհրանի հետ գործարք կնքել։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել այնտեղ գտնվող ամերիկյան ուժերը, եթե դրանց որևէ վտանգ սպառնա։

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 17-ին Ժնևում։

Հայերեն

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը