Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է «էներգետիկ Ռամշտայնի» նախապատրաստական ​​աշխատանքների մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է «էներգետիկ Ռամշտայնի» նախապատրաստական ​​աշխատանքների մասին

Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան «էներգետիկ Ռամշտայնի» ձևաչափով հանդիպումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն Մեծ յոթնյակի երկրները, Ուկրաինայի գործընկերները Հյուսիսային Եվրոպայից և Բալթյան երկրներից։

«Մենք նշել ենք այն կոնկրետ բաները, որոնք մեզ անհրաժեշտ են, և նախարարը կկենտրոնանա հենց այդ էներգետիկ աջակցության փաթեթների վրա», - ասել է Զելենսկին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալի հետ հանդիպումից հետո։

Վերջին ամիսներին Ռուսաստանը պարբերաբար հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով երկրում, հատկապես՝ մայրաքաղաք Կիևում, ծանր իրավիճակ է ստեղծվել էլեկտրամատակարարման և ջեռուցման հետ կապված։

Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խումբը, որը հայտնի է նաև «Ռամշտայնի ձևաչափ» անվանմամբ, միջազգային կոալիցիա է, որի անդամները ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտության ընթացքում։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում