Մշակույթ

Ինչ գրառում կաներ Թումանյանը Instagram-ում, որ հեքիաթը կլիներ հետաքրքիր սերիալ. Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Ինչ գրառում կաներ Թումանյանը Instagram-ում, որ հեքիաթը կլիներ հետաքրքիր սերիալ. Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ տարբեր մարզերում հիմնվել են երիտասարդական կենտրոններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ:

Միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների  հետ, հայկական մանրանկարչության նկարազարդման վարպետության դասեր, խաղեր, խմբային աշխատանքներ, ինտերակտիվ առաջադրանքներ, գրքերի նվիրատվություններ և փոխանակումներ, ֆիլմերի դիտումներ, մրցույթներ, գրքերի քննարկումներ, ընթերցումներ, գրքին նվիրված հանրային արշավներ, դասական երաժշտական ստեղծագործությունների կատարումներ և այլն: Թեմաները արդիական են և ներառում են ներկա երիտասարդության հետաքրքրությունները՝  ինչպիսի՞ գրառում կաներ Թումանյանը Instagram-ում, ո՞ր հեքիաթը կլիներ հետաքրքիր սերիալ, ո՞ր կերպարը կլիներ մեր կենտրոնի կամավորը, Թումանյանի հերոսներից ո՞վ կլիներ influencer։

Համայնքներում ստեղծված երիտասարդական միջավայրերի գործունեությունն ուղղված է 13-35 տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում