Հայաստան

Հնդկաստանի դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում կմասնակցեն «Ֆինանսական հանցագործությունների քննության և թվային հետախուզության առաջադեմ մեթոդներ» խորագրով դասընթացին։

«Քննարկման ընթացքում դեսպանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու ակնկալիքները, անդրադարձ է կատարել դասընթացի բովանդակությանը և ընդգծել Հնդկաստանի և Հայաստանի միջև մասնագիտական համագործակցության զարգացման կարևորությունը»,-ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՊԵԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դեսպանին վերապատրաստման հնարավորության համար և ընդգծել, որ նման նախաձեռնությունները նպաստում են կարողությունների զարգացմանը և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում