Ամասիայում «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի իրականացման համար կհատկացվի 31 մլն 391 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ամասիա համայնքում ամփոփվել են «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում բնակիչների կողմից ներկայացված նախագծերի առցանց քվեարկության արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ամասիայի համայնքապետարանից, սահմանված ժամկետում համայնքի բնակիչների կողմից ներկայացվել էր 4 ծրագրային հայտ՝ Ամասիա բնակավայրում բազմաբնակարան շենքերի մուտքերի և հանրային զուգարանների վերանորոգում, 2-րդ և 24-րդ փողոցների մեջտեղում գտնվող բազմաբնակարան շենքերի տարածքի բարեկարգում և խաղահրապարակի կառուցում, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի վերանորոգում և կանաչապատ քայլուղու ստեղծում:

Ներկայացված հայտերից առավելագույն՝ 128 ձայն է ստացել «Ամասիա բնակավայրում բազմաբնակարան շենքերի մուտքերի և հանրային զուգարանների վերանորոգում» ծրագիրը։

«Այս տարի «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի իրականացման համար կհատկացվի ընդհանուր 31 մլն 391 հազար դրամ։ Ֆինանսավորումն իրականացվելու է համատեղ սկզբունքով՝ 24 մլն 891 հազար դրամ կտրամադրվի պետական բյուջեից, 6 մլն 500 հազար դրամ կհատկացվի համայնքային բյուջեից։ Նախորդ տարի բնակիչների քվեարկությամբ հաղթող էր ճանաչվել Լյովա Մկրտումյանի ներկայացրած «Բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների փոխարինում» ծրագիրը, որն իրականացվել է համայնքային միջոցներով (4 մլն 158 հազար դրամ)»,-տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից։

2026 թվականին հաղթող նախագծով նախատեսված շինարարական աշխատանքները կմեկնարկեն սահմանված ընթացակարգով՝ շինարարական ընկերության մրցույթի ամփոփումից հետո։

Հայերեն

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը