Ռուսաստան

Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը մնում է ուժի մեջ․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը մնում է ուժի մեջ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, մնում է ուժի մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին, Պեսկովը նշել է, որ այդ դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար հանդիպել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում