Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է մարզի գյուղոլորտի ձեռքբերումները պետական աջակցության ծրագրի շրջանակներում

7 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում 2025 թվականի ընթացքում որոշակի ձեռքբերումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց այդ ծրագրերը՝ նշելով, որ  «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում 2025 թվականին մարզում հավաստագրված սերմերով 2215.6 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերով ցանք կատարած 336 շահառուին, որպես սուբսիդիա, հատկացվել է շուրջ  166 միլիոն 108 հազար 610 դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 4 միլիոն  980 հազար 280 դրամ: Մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ՝ 368.3 հեկտարի  վրա:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում է նաև աշնանացան ցորենի՝ բացառապես հավաստագրված սերմերով  ցանքերը՝ 1 հեկտարի հաշվով 80000 դրամի չափով: 2025 թվականին 2026 թվականի բերքի համար մարզում իրականացվել է 13329.4 հեկտար  աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3035.3 հեկտարով։ «Բուսաբուծության աջակցության  ծրագրի» շրջանակներում 2025 թվականի աշնանը կատարվել է 8370.8 հեկտար աշնանացան:

«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում  ձեռք է բերվել 128 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 45 միավոր տրակտոր և 1 միավոր կոմբայն: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 575 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից տրամադրված լիզինգի համար նույն ժամանակահատվածում սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 68.2 միլիոն դրամ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի»  շրջանակում հաստատվել է Սևան համայնքի Գագարին բնակավայրի 1 շահառուի  հայտ՝ շուրջ 673 միլիոն դրամի չափով։

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում Խաչաղբյուր գյուղում ներգրավվել է 2 վարկ՝ 14․5 միլիոն դրամի չափով, Գանձակ համայնքում՝ 10 միլիոն դրամի վարկ։

«Մեղվաբուծության զարգացման փորձնական» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 203 մեղվափեթակ (մեղվաընտանիքներով) և փոխհատուցվել է ընդհանուր 8 միլիոն 120 հազար  դրամ գումար։

«Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի» շրջանակում Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում գործունեություն ծավալող 1 իրավաբանական անձի կողմից ձեռք է բերվել 267 գլուխ տոհմային ոչխար, որի դիմաց  փոխհատուցվել է 60 միլիոն 75 հազար դրամ գումար, իսկ Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում գործունեություն ծավալող ԱՁ-ի կողմից ձեռք է բերվել 30 գլուխ տոհմային ոչխար, որի դիմաց  փոխհատուցվել է 3 միլիոն 325 հազար  դրամ գումար։

Մեկ այլ՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակում մարզի Սևան համայնքի Գեղամավան, Ծաղկունք, Չկալովկա, Զովաբեր, Լճաշեն, Սեմյոնովկա, Ծովագյուղ, Սևան բնակավայրերում 1 ընկերության  կողմից իրականացվել է 395 գլուխ կովի արհեստական սերմնավորման միջոցառում, Կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 3 միլիոն 950 հազար դրամ:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է ապահովագրական 4 պայմանագիր՝ 5 հեկտար տարածքի համար: Ապահովագրվել են կարտոֆիլ և հացահատիկ մշակաբույսերը՝ համապատասխանաբար կարկուտ և երաշտ ռիսկերից։

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի» շրջանակում կնքվել է 1 պայմանագիր Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում՝ 5-30 հեկտար հողերի միավորման նպատակով։

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների  ծրագրի» շրջանակում փոխհատուցման բաղադրիչով կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ» 1 պայմանագիր՝ Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում 95-100 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված «Խելացի» անասնաշենքի կառուցման նպատակով։

«ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի» շրջանակներում մարզի համայնքներում համարակալվել է 21393 գլուխ խոշոր  և 121897 գլուխ մանր  եղջերավոր կենդանի:

Նշված գլխաքանակների համարակալման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 37 միլիոն  812 հազար 480 դրամ:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի» շրջանակում մարզի համայնքներում պատվաստվել է  857866 գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանի: Նշված գլխաքանակի պատվաստման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 112 միլիոն 925 հազար  680 դրամ:

««Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  «Գյուղատնտեսական ծառայությունների կազմակերպություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով 8940 հեկտար վարելահողում կատարված մշտադիտարկման արդյունքների հիման վրա մարզին տրամադրվել է թունանյութ՝ նշված վնասատուի դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նշված ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից   ֆինանսավորումը կազմել է 2 միլիոն 741 հազար 360 դրամ»,-ավելացրեց Կարեն Սարգսյանը:

Հայերեն

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին