Գեղարքունիքում 2025-ին գործել է 60 մանկապարտեզ, 9 այլընտրանքային ծառայություն իրականացնող հաստատություն

3 րոպեի ընթերցում

2025 թվականին Գեղարքունիքի մարզում գործել է նախադպրոցական կրթություն իրականացնող 60 մանկապարտեզ, ինչպես նաև 9 այլընտրանքային ծառայություն իրականացնող հաստատություն, որոնք  տեղակայված են Դրախտիկ, Աղբերք, Ծափաթաղ, Շողակաթ, Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան և Խաչաղբյուր բնակավայրերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ մարզում գործող 60 մանկապարտեզում նախադպրոցական կրթությունն իրականացվել է 193 խմբում, որոնցում ընդգրկված է եղել 4820 սան։

«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ՀՀ Գեղարքունիքի մարզից ընդգրկված է 47 հաստատություն, սակայն մեր կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքում դրանք կարող են հասնել 58-ի, մասնավորապես՝ 30 մանկապարտեզ, 21 դպրոցահեն նախակրթարան և 7 նախակրթարան-կրթահամալիր։

Այսպիսով, 30 մանկապարտեզից 11-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են, համապատասխան գույքով համալրվել և շահագործման են հանձնվել։ Դրանք են Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի, Աստղաձորի, Ծովասարի, Զոլաքարի, Ծովինարի, Երանոսի,  Վարդենիկի թիվ 1, Ձորագյուղի, Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7, Ճամբարակի  թիվ 3 մսուր- մանկապարտեզները։

Ավարտական փուլում են Բերդկունքի և Գեղամասարի մանկապարտեզների շինարարությունը, ընթացքի մեջ են Խաչաղբյուրի և Արծվանիստի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրում ընդգրկված է 8 մանկապարտեզ։  ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման ծրագրում ընդգրկված են Մարտունի քաղաքի  թիվ 4, Կարմիրգյուղի, Սևանի թիվ 3 և Ծովագյուղի մանկապարտեզները։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է նաև Ձորագյուղի մանկապարտեզի մեկ մասնաշենքի վերանորոգում, որի մյուս մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականին՝ սուբվենցիոն ծրագրով։ Նախատեսվում են նոր մանկապարտեզների կառուցում Սևան համայնքի Գագարին,  Վարդենիս համայնքի Սոթք և  Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրերում։ Ինչ վերաբերում է 21 դպրոցահեն նախակրթարաններին, ապա դրանցից 14-ում շինարարական աշխատանքներն ավարտված են, 5-ում ընթացքի մեջ են։ Միաժամանակ շինարարական աշխատանքների փուլում գտնվող Արփունքի, Շատվանի, Մաքենիսի, Կախակնի, Արեգունու, Փոքր Մասրիկի, Մադինայի կրթահամալիրներում նախատեսվում է ստեղծել նախակրթարաններ»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները