Զելենսկին հերքել է Ուկրաինայում նախագահական ընտրություններ ու հանրաքվե անցկացնելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը երկրում նախագահի ընտրություն և հանրաքվե հայտարարելու ծրագրերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինան ընտրություններ կանցկացնի միայն անվտանգության երաշխիքներ ունենալուց և Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։

Ընտրություններն Ուկրաինայում փաստացի կասեցվել են Ռուսաստանի 2022 թվականի հարձակումից ի վեր՝ ռազմական դրություն մտցնելու պատճառով։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ երկրում ռազմական դրության ժամանակ ազգային ընտրությունների անցկացումն անօրինական է։

«Մենք կանցնենք ընտրություններին, երբ ապահովվեն անհրաժեշտ բոլոր անվտանգային երաշխիքները», - ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ ընտրությունը, ինչպես նաև հանրաքվեն հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հաստատվի հրադադար։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ եթե Ռուսաստանը նույնպես համաձայնվի, ապա կա հավանականություն, որ «հնարավոր լինի դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ամառ»։

Զելենսկին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով չի պատրաստվում մեկնել Մոսկվա, փոխարենը պատրաստ է ընդունել ԱՄՆ առաջարկներն ու հանդիպել նրան ցանկացած այլ՝ չեզոք երկրում։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է մինչև մայիս անցկացնել ընտրություններ և հանրաքվե. Financial Times

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմի ճնշման տակ Ուկրաինան սկսել է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի պլանավորումը մինչև այս տարվա մայիսի 15-ը։

Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները, որոնք զրուցել են FT-ի լրագրողների հետ, և որոնց անունները չեն նշվում, հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է նախագահական ընտրությունների և հանրաքվեի պլանների մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալման չորրորդ տարելիցին։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում