Ուկրաինան պետք է շարունակի ամրապնդել իր ԶՈւ-ն․ Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ռուսական զորքերը չեն պատրաստվում կանգ առնել, ուստի Ուկրաինան պետք է շարունակի ամրապնդել իր զինված ուժերը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ռուսական բանակը չի պատրաստվում կանգ առնել. նրանք պատրաստվում են շարունակել մարտերը։ Եվ միայն մեր ուժերն են իսկապես աշխատում կյանքեր պաշտպանելու համար, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աջակցել և ամրապնդել Ուկրաինան», - հայտարարել է Զելենսկին։

Նրա  խոսքով՝ ՀՕՊ-ի ամրապնդումը, կայունության աջակցության փաթեթները և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկումն այն ամենի համար, ինչ արվում է,  պարտադիր նախապայմաններ են կյանքեր պաշտպանելու համար։

«Խաղաղության համար պետք է անվտանգություն լինի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսպես են գործում և իսկապես օգնում են Ուկրաինային», - հավելել է Ուկրաինայի նախագահը։

Փետրվարի 10-ին արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռուսաստանը, հնարավոր է, գարնանը և ամռանը նախապատրաստվի հարձակման հարավային Ուկրաինայում։ Ըստ հրապարակումների՝ այս ծրագրերն իրականացնելու համար Կրեմլը մտադիր է գործի դնել ռազմավարական պահուստներ, որոնց ձևավորումը շարունակվում է նախորդ տարվանից։

Այնուամենայնիվ, ուկրաինական կողմը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը վաղուց հայտնի են, և Պաշտպանության ուժերը միջոցներ են ձեռնարկում դրանք խափանելու համար։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում