Մշակույթ

Մոսկվայում կայացել է Պայծառ Սարիբեկյանի «Հայաստանի համընդհանուր պատմությունը» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում կայացել է Պայծառ Սարիբեկյանի «Հայաստանի համընդհանուր պատմությունը» գրքի շնորհանդեսը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կայացել է Պայծառ Սարիբեկյանի «Հայաստանի համընդհանուր պատմությունը» գրքի շնորհանդեսը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։ 

Կարևորելով նախաձեռնությունը՝ նա նշել է, որ գիրքը կարող է դառնալ հիանալի ուղեցույց այն հայ երեխաների և երիտասարդների համար, որոնք մեծանում են հայրենիքից հեռու՝  նպաստելով նրանց ազգային ինքնության պահպանմանն ու պատմական գիտակցության խորացմանը։ Շնորհանդեսը վարել է մշակութաբան, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Աշոտ Ավետիսյանը։

Հեղինակի կատարած աշխատանքը բարձր են գնահատել բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանը, ինչպես նաև բանաստեղծ և գրականագետ Ավագ Հովսեփյանը՝ ընդգծելով աշխատության գիտական արժեքն ու կրթադաստիարակչական նշանակությունը։ Երեկոյի ընթացքում հանդես է եկել մշակույթի կենտրոնի մեներգչուհի Ֆլորա Նազարյանը՝ ներկայացնելով երաժշտական կատարումներ։

Շնորհանդեսին ներկա է եղել նաև հայ ժողովրդի լեգենդար զավակ Շավարշ Կարապետյանը։ Միջոցառման ավարտին հյուրերը հնարավորություն են ունեցել ձեռք բերել գիրքը՝ հեղինակի ընծայագրով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում