Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք չեն ներկայացնում Գրենլանդիայի տարածաշրջանում. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք չեն ներկայացնում Գրենլանդիայի տարածաշրջանում՝ հակառակ ԱՄՆ-ի հայտարարությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է մի շարք եվրոպական հրատարակությունների հետ հարցազրույցում:

«Ոչ ոք չպետք է մոլորության մեջ ընկնի՝ մտածելով, թե ԱՄՆ-ի իրական մտադրությունը պարզապես աշխարհաքաղաքական սպառնալիքին հակազդելն էր։ Սպառնալիք չեն ներկայացրել ո՛չ ռուսները և ո՛չ էլ չինացիները», - Մակրոնի խոսքերն է մեջբերել El Pais թերթը։

Մակրոնի պնդմամբ՝ անցկացված հետախուզական գնահատականը ցույց է տվել, որ Գրենլանդիայի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի նավերի ու սուզանավերի թվաքանակն աննշան է։

Հունվարի 4-ին Վենեսուելայի դեմ գործողությունից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիայում նույնպես ԱՄՆ-ի կարիքն ունեն, քանի որ, նրա խոսքով, դանիական կղզին շրջապատված է Չինաստանի և Ռուսաստանի նավերով։ Թրամփն այն ենթադրությունն է արել, որ եթե Միացյալ Նահանգները չստանա դանիական ինքնավար տարածքը, ապա այն կարող է անցնել Ռուսաստանին կամ Չինաստանին։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի համար «ռուսական սպառնալիքը» վերացնելու մտադրության մասին, քանի որ, նրա պնդմամբ, Դանիան քայլեր չի ձեռնարկել այս հարցում։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ