Հայաստանից ելքի ժամանակ բեռնատարների հերթերի կարգավորման համակարգ կգործարկվի․ ՊԵԿ նախագահի տեղակալ

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունից ելքի ժամանակ սահմանային անցակետերում առաջացող բեռնատարների կուտակումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ այս տարի արդեն ընդունվել է օրենսդրական փոփոխություն, որը վերաբերում էր սահմանային անցակետերում մուտքի ժամանակ առաջացող հերթերին՝ թույլ տալով, որ սահմանին վճարվող հարկերը մուտք գործելուց հետո վճարվեն։ Նրա խոսքով՝ ներկայիս նախագիծը ուղղված է ելքի ժամանակ առաջացող կուտակումների կարգավորմանը։

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ նախաձեռնության մշակման ընթացքում ուսումնասիրվել է ԵՄ երկրների և Վրաստանի փորձը, ինչպես նաև հարցում է անցկացվել բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների շրջանում։

«Հարցմանը պատասխանել են շուրջ 45 բեռնափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ, որոնցից 87 տոկոսը նշել է, որ հաճախ է հանդիպում հերթերի։ Շուրջ 67 տոկոսը պատասխանել է, որ միջինում հերթերի սկզբից մինչև մաքսային կետ մուտք գործելը տևում է մոտ երեք ժամ, իսկ 73 տոկոսը նշել է, որ մաքսային անցման կետերի մոտակայքում բեռնատարների վճարովի կայանատեղիների անհրաժեշտություն կա»,– ներկայացրեց Սահակյանը։

Նախագծով առաջարկվում է, որ սահմանային անցման կետերից մինչև 20 կմ հեռավորության վրա ստեղծվեն ավտոկայանատեղիներ։ Հայաստանից դուրս եկող բեռնատարները նախ կմուտք գործեն այդ կայանատեղիներ, որտեղ ավտոմատ եղանակով կգրանցվեն և կստանան իրենց հերթի ժամը և համարը։

«Դրանից հետո, ըստ հերթագրման համակարգի, բեռնատարները կմոտենան սահմանին, և կկատարվեն համապատասխան մաքսային ձևակերպումները»,– նշեց նա։

Նախագծով կառավարությանը վերապահվում է սահմանել կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման կարգը, հերթերի կառավարման համակարգին միանալու պայմանները, այդ գործունեություն իրականացնողների նկատմամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաև հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը։

Համակարգին միանալու և դրա կիրառման հետ կապված կարգավորումները կսահմանվեն Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

 

Հայերեն

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել