Մեկնարկեց Գյումրու ավագանու երրորդ նստաշրջանը

3 րոպեի ընթերցում

Օրակարգային 38 հարցով փետրվարի 10-ին մեկնարկեց Գյումրու  ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը, որի ընթացքում քննարկման ներկայացվեց համայնքային նշանակության մի շարք նախագծեր։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի սկզբում, Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինող Ավետիս Առաքելյանը ներկայացրեց ավագանու երկրորդ նիստի ընթացքում արձանագրված բացակայությունները՝ նիստերին, քվեարկություններին և հանձնաժողովների նիստերի ժամանակ։

Մինչ հիմնական հարցերին անդրադառնալը ավագանին հաստատեց  նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի կազմը։ Նիստում միաձայն ընդունվեց «Գյումրի համայնքի թվով 3 համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ընթացիկ դրամաշնորհներ հատկացնելու մասին» որոշումը։ Ըստ դրա՝ կազմակերպություններին ընթացիկ վերանորոգման, գույքի ձեռքբերման և բեմական տարազների համար նյութեր ձեռք բերելու նպատակով կհատկացվի 1 մլն 886 հազար 200 դրամ։ Դրամաշնորհներ կտրամադրվեն «Ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» և «Մանկապատանեկան արվեստի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին։ Միաձայն ընդունվեց նաև «Լիլիթ» մսուր-մանկապարտեզին 1 մլն 450 հազար դրամ հատկացնելու մասին նախագիծը՝ գումարը կուղղվի խմբասենյակի վերանորոգմանը։ Ըստ  ավագանու մեկ այլ որոշման՝ «Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը կհատկացվի 360 հազար դրամ։

Քննարկվեց նաև «Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքի արվեստի և երաժշտական դպրոցներում ուսուցում ստացող՝ հանրապետական և միջազգային մրցույթներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին և նրանց ուսուցիչներին խրախուսման նպատակով պարգևավճարներ հատկացնելու մասին» որոշման նախագիծը։ Նշված նպատակով Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեում նախատեսվել է 3 մլն 370 հազար դրամի ծախս։

Ավագանու նիստում ներկայացվել էր նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու և փաստաբանական ծառայություն ձեռք բերելու մասին նախագիծը։ Նախագծի ներկայացումից հետո տեղի է ունեցել ծավալուն քննարկում։ Ավագանու անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հակափաստարկները, ինչի արդյունքում հարցը հանվել է օրակարգից մինչև քվեարկությունը՝ այն լրամշակելու և ներկայացված գույքի պայմանագրերը ավելի խորքային ուսումնասիրելու նպատակով։

 

 

 

 

Հայերեն

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը