Չարլզ 3-րդը պատրաստ է աջակցել ոստիկանությանն իր եղբայր Էնդրյուի և Էփշտեյնի կապերի հետաքննության գործում

4 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի անունից առաջին անգամ մեկնաբանություն է տրվել ամերիկացի ֆինանսիստ, սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալում նրա եղբայր Էնդրյուի անվան շրջանառման շուրջ։ Բուքինգեմյան պալատը հայտնել է, որ պատրաստ է աջակցել ոստիկանությանը գործի հետաքննության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Թագավորը խոսքով և աննախադեպ գործողություններով հստակեցրել է իր խորը մտահոգությունը պարոն Մաունթբաթեն-Վինձորի վարքագծի մասին շարունակաբար ի հայտ եկող մեղադրանքների վերաբերյալ։ Չնայած խնդրո առարկա կոնկրետ պնդումները պարոն Մաունթբաթեն-Վինձորը պետք է հասցեագրի, սակայն եթե Թեմզայի հովտի ոստիկանությունը դիմի մեզ, մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ինչպես և կարելի էր ակնկալել», - ասել է պալատի խոսնակը։

Բուքինգեմյան պալատի հայտարարության մեջ նաև նշվում է, որ թագավորն ու թագուհին համերաշխություն են հայտնում բոլոր տեսակի բռնությունների զոհերին։

Թեմզայի հովտի ոստիկանությունը հաստատել է, որ գնահատում է՝ արդյոք կան հիմքեր հետաքննելու միապետության դեմ հանդես եկող «Հանրապետություն» խմբի բողոքը։ Ըստ մեղադրանքների՝ Մաունթբաթեն-Վինձորը կարող էր չարաշահել պետական ​​պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշտեյնին Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս (2001-2011 թթ.)։

Վերջերս հրապարակված Էփշտեյնի ֆայլերում առկա էլեկտրոնային նամակները, ամենայն հավանականությամբ, ցույց են տալիս, թե ինչպես է նախկին արքայազնը Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած այցելությունների մասին հաղորդագրություններ և ներդրումային հնարավորությունների գաղտնի մանրամասներ փոխանցել։ Այցելություններից հետո՝ 2010 թ. նոյեմբերի 30-ին, նա, ամենայն հավանականությամբ, Էփշտեյնին է ուղարկել այդ այցելությունների մասին իր այն ժամանակվա հատուկ խորհրդական Ամիթ Պատելի ուղարկած պաշտոնական հաղորդագրությունները՝ դրանք ստանալուց հինգ րոպե անց։

Էփշտեյնի գործում կային նաև Աֆղանստանում ներդրումային հնարավորությունների մասին մանրամասներ, որոնք բնութագրվում էին որպես «գաղտնի», սակայն, ամենայն հավանականությամբ, փոխանցվել են Էփշտեյնին 2010 թ. դեկտեմբերի 24-ին։

Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից։ Նա հերքում է իր դեմ մեղադրանքները։

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թ. հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր, որ ունեն ապացույցներ, որ ֆինանսիստն իր տուն այցելություններ է կազմակերպել տասնյակ անչափահաս աղջիկների համար, ամենափոքրը՝ 14 տարեկան։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանում մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ են եղել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2019 թ. օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպան լինելուց հետո։

Հայերեն English Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres