Եվրոպա

Մեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մտահոգություն է հայտնել իր եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալության և պետական ​​պաշտոնում չարաշահումների կասկածի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Ես խորը մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի վերաբերյալ լուրի և պետական ​​պաշտոնում չարաշահումների կասկածի մասին», - նշվում է թագավորի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այժմ ընթանում է հարցի լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց՝ համապատասխան ձևով և համապատասխան մարմինների կողմից։

«Այս հարցում, ինչպես արդեն ասել եմ, նրանք ունեն մեր լիակատար և անկեղծ աջակցությունն ու համագործակցությունը։ Թույլ տվեք հստակ ասել՝ օրենքը պետք է գերակայի։ Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, ճիշտ չի լինի, որ ես լրացուցիչ մեկնաբանություններ անեմ այս հարցի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ ես և իմ ընտանիքը կշարունակենք կատարել մեր պարտականությունը և ծառայել ձեզ բոլորիդ», - նշվում է Չարլզ III-ի հայտարարության մեջ։

Նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որն այսօր դարձավ 66 տարեկան, ձերբակալվել է Նորֆոլկի իր Սանդրինգհեմի կալվածքում: Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի համար։

Ըստ մեղադրանքների՝ Մաունթբաթեն-Վինձորը Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս (2001-2011 թթ.) կարող էր չարաշահել պետական ​​պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշտեյնին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում